ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հոդված «Շամիրամայ»՝ ի թուշ

Հոդված «Շամիրամայ»՝ ի թուշ
18.12.2012 | 20:21

Մայաները, կարծես, սխալվել են. ոչ թե աշխարհի վերջն է, այլ պարզապես աշխարհը կլոր է:
Եվ, ինչպես կասեր Սողոմոն իամստունը, ամեն ինչ պտտվում, վերադառնում է ի շրջանս յուր:
Հիշում եք՝ 95-ին տղամադկանց «լավագուն կեսը» պետք է ընտրեր «Շամիրամին»:
Նիկոլը, որպես «ծագող աստղ», որպես շատ երիտասարդ լրագրող, համարձակ-համարձակ վեր էր կացել, գնացել էր տեսնի` ովքեր են էդ շամիրամները: Գնացել-տեսել-հաղթել էր:
Մեկ «նո»-ով՝ նրա գրած համարձակ նյութն ահավոր դուր չէր եկել այն օրերին Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Լևոն Զուրաբյանին: Մի խոսքով, տղայական «ռազբորկա» էր եղել, նա հարվածել էր Նիկոլին:
Իսկ Կոելյոն ասում է` ինչ եղել է մեկ անգամ, չի կրկնվի, իսկ այն, ինչ եղել է երկրորդ անգամ, էլի կլինի:
Նրանք` Նիկոլն ու Լևոն Զուրաբյանը, ի սկզբանե, փաստորեն, անհամատեղելի են եղել: Հը՞:
Իսկ դուք` գաղտնալսո՜ւմ, ԿԳԲ, Օսկանյա՜ն, գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն:
Ա՜խ, Դերո, Դերո:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ